Լիբիայի հակամարտության կողմերը իրենց կողմնակիցներին կոչ են արել դադարեցնել կրակը
Լիբիայի հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչները իրենց կողմնակիցներին կոչ են արել պահպանել հրադադարը: Associated Press-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Համապատասխան հայտարարությունը տարածել է արևելքում տեղակայված խորհրդարանի նախագահ Ագիլա Սալեհը: Ազգային համաձայնության կառավարությունը (ԳՆԱ), որը վերահսկում է Լիբիայի արևմտյան տարածքները, նույնպես հայտարարել է հրադադարի ռեժիմի պահպանման իր պատրաստակամության մասին:
Եվրոպական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, կողմերը պատրաստակամություն են հայտնել Լիբիայում ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան