Լոնդոնի գիտության թանգարանում բացվել է համավարկին նվիրված բաժին
Լոնդոնի գիտության թանգարանի աշխատակիցներն իրենց առջև խնդիր են դրել՝ պատմել ոչ միայն անցյալի, նաև ներկայի մասին։ Հինգ ամիս կարանտինի ընթացքում նրանք հավաքել են ցուցանմուշներ, որոնք աշխարհին պատմում են կորոնավիրուսի շրջանի մասին։ tvkultura.ru-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը բացվել է նախօրեին։
Համավարակը դեռ չի ավարտվել, բայց դրան նվիրված մի բաժին արդեն կա Լոնդոնի գիտության թանգարանում:
«Իհարկե, մեզ հետաքրքրում է նաև գիտական հետազոտությունները, ինչպիսիք են պատվաստանյութի որոնումը և տեխնոլոգիական սարքերը՝ օդափոխման սարքերից մինչև անձնական պաշտպանիչ սարքավորումներ: Եվ նաև այն առարկաներ, որոնք կանհետանան, երբ արդեն դրա անհրաժեշտությունը չի լինի», - ասել է Գիտության թանգարանի բժշկական բաժանմունքի համադրող Նատաշա ՄակԷնրոն:
Նրա խոսքով, բարդ ժամանակներ են, բայց պատմությանը ծանոթ են էլ ավելի բարդ ժամանակաշրջաններ։
«Անցյալում եղել են համավարակներ, բայց կարողացել ենք հաղթահարել՝ շնորհիվ ապշեցուցիչ գյուտերի և արագ գիտակցելու ունակության»,- ասել է նա։
Լոնդոնի գիտության թանգարանը գործում է ավելի քան 150 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա