1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց։
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:
«Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը»,- հայտնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ինչի՞ վրա է ողջ ամառը ծախսել ԿԳՄՍՆ
- Դպրոցները գլխատվում են՝ բառիս բուն իմաստով. Սերոբ Խաչատրյան
- Դպրոցների տնօրեններից տեղեկություն են պահանջել՝ մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ. պատգամավոր
- Դպրոցներն ու ծնողները անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչպե՞ս և ի՞նչ ցուցումներով պետք է սկսվի դասապրոցեսը
- ԿԳՄՍ. Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը