Պետք է րոպե առաջ կազմակերպվել ու պահանջել Կառավարության հրաժարականը. Հովհաննես Շահինյան
«Ինչով այսօր զբաղվում է ՀՀ Կառավարությունը, այն է, ինչով պետք է զբաղվեն համապատասխան ճյուղային կառույցները, գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմինները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին։
Նրա խոսքով, վարչապետն անձամբ վերահսկողական աշխատանքներ չպետք է իրականացնի, երբ հանրապետությունում արտակարգ դրություն է, իսկ երկրի տարածքից դուրս՝ կրկնակի արտակարգ դրություն՝ կապված զորավարժությունների հետ, ռազմական և մարտավարական ծրագրերի հետ։
«Թուրքիայի՝ Նախիջևանի մասով ունեցած ծրագրերի հետևանքները շատ ծանր են լինելու։ Նրանց ախորժակը՝ կապված Հայաստանի և Արցախի հետ, գիշատչի է։ Այս խաղաղությունը շատ հարաբերական է, և ցանկացած պահի մենք կարող ենք ականատես լինել շատ զարհուրելի վիճակի։ Այսինքն՝ Հայաստանն ու Արցախը կարող են մտնել պատերազմական գործողությունների մեջ։ Եվ այսպիսի արտակարգ դրության պայմաններում, մայրաքաղաքի կենտրոնում դիմակ չունենալու համար մարդկանց ծեծել-ջարդելով, ուղղակի ձեռ են առնում մեզ։ Եվ այս ամենն իրենք շարունակաբար ուզում են մտցնել հանրակրթական դպրոցներ՝ պղծելով նաև մեր երեխաներին»,- նշեց նա։
Հովհաննես Շահինյանը վստահեցրեց, դիմակներ պարտադրելով ուղղակի հիվանդացնելու են երեխաներին։ Բանախոսը նշեց՝ ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի երեխաների թոքերի հետ՝ անընդհատ դիմակ դնելու պահանջի պատճառով.
«Փոխարեն ռամագիտություն, ֆիզկուլտուրա առարկաներն ավելի խորացնենք, ուրիշ ուղղությամբ ենք գնում, հետն էլ ազդում ենք մեր երեխաների առողջության վրա։ Մենք պետք է փրկենք մեր ազգն ու պետությունը. այսօր վտանգված է մեր անվտանգությունը»։
Բանախոսը նշեց, որ Հայաստանում 250 թուրքական հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություններն իրենց գործակալներն ունեն և՛ խորհրդարանում, և՛ Կառավարությունում։
«Նրանք պետք է մեր հասարակությանը հասցնեն բարոյամաշված, բարոյալքված, աղքատ ու ծանր վիճակի։ Մեզ տանում են կազմաքանդման, ինչի դեմ պետք է րոպե առաջ կազմակերպվել ու պահանջել Կառավարության հրաժարականը։ Մեզ այդ պահանջը հնչեցնելուն խանգարում են այն արհեստական թվերը, որոնք հնչեցվում են՝ կապված կորոնավիրուսային հիվանդության հետ։ Սա կեղծ օրակարգ է, սրանով փորձում են կասեցնել Կառավարության լուծարումը։ Այս ժամանակահատվածում ընդունված օրենքները չեղարկվելու են»,- ասում է Շահինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները