Կրթություն, գիտություն 09:14 21/08/2020 Հայաստան

ՄԻՊ-ը դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ հարցադրումներ է ուղարկել նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:

Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու տարածման դեմ պայքարն առաջնահերթ կարևորության հարցեր են:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով մի շարք հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Նախ, Նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին:

Ուղարկված հիմնական հարցադրումներից են նաև՝
1. արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին.

2. ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և այլն).

3. դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել.

4. դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ.

5. արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ,  ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա  ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու.

6. ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը.

7. արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները:  Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների տեսակները, որոնք երեխան կրում է.

8. արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար.

9. դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով.

10. ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները:

Հարցադրումները ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}