Բժիշկը հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել Նավալնիի հագուստի վրա
Ալեքսեյ Նավալնիի մաշկի վրա հայտնաբերված քիմիական բաղադրիչի փորձաքննությունը պարզել է` այն արդյունաբերական նյութ է, որն օգտագործվում է, օրինակ, պլաստիկ բաժակների արտադրությունում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկիի խոսքը։
«Կարող եմ ասել, որ ոչ կենսաբանական նյութը վերցվել է փորձաքննության։ Այդ նյութը հայտնաբեվել է Նավալնիի մաշկի մակերևույթից, եղունգներից, հագուստից և այլն: Մենք արդեն իրականացրել ենք մի շարք ուսումնասիրություններ, հայտնաբերված նյութը օգտագործվում է, օրինակ, պլաստիկ բաժակների արտադրության մեջ։ Այդպիսի նյութի դիպչում են բոլորը»,- նշել է բժիշկը։
Նշվում է, որ արդյան մեջ նշված քիմիական բաղադրիչը չի հայտնաբերվել։
Հինգշաբթի օրը Օմսկում շտապ վայրէջք է կատարել այն ինքնաթիռը, որի մեջ գտնվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին։ Նշվում է, որ բլոգերի ինքնազգացողությունը խիստ վատացել է։ Նրան ընդունվել են թիվ 1 շտապօգնության հիվանդանոց. Նավալնին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը նախկինում հայտնել էր, որ Նավալնին հավանաբար թունավորվել է: Հիվանդանոցից հայտնել են, որ թունավորումը Նավալնիի վիճակի հնարավոր պատճառներից միայն մեկը կարող է լինել, հոսպիտալացված անձը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Նա դեռևս կոմայի մեջ է:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները թույլ չեն տվել Նավալնիին տեղափոխել Գերմանիա
- Գերմանիան ինքնաթիռ է ուղարկել՝ Նավալնիին տեղափոխելու համար
- Նավալնիին թունավորե՞լ են․ վիճակը գնահատվում է ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին