Խաղողագործները ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը օգոստոսի 20-ին կազմակերպել էին հանդիպում Արմավիրի մարզի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ագրովերամշակման ոլորտում իրականացվող ծրագրերն ու աջակցության նոր գործիքները ներկայացնելու, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում վեր են հանվել նրանց հուզող խնդիրներն ու հավաքագրվելբոլոր առաջարկությունները։ Արդյունքում օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել է հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, որով պետականօժանդակության ներկա գործիքակազմի սահմաններում կատարվել են փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագրի պայմաններում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարության բարեփոխված օժանդակության գործիքակազմը առաջնահերթ ուղղված է խաղողի մթերումն սահուն իրականացնելուն, և այս ուղղությամբ նախաձեռնվում են նաև այլ անհրաժեշտ քայլեր և բանակցություններ։
Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասն առնչվում էր խաղողի մթերման գներին։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ փոխնախարարները նշել են, որ պետությունը գնագոյացման խնդրին չի կարող միջամտել, սակայն թեթևացնելով վերամշակողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խթանելով վերամշակված ապրանքների վաճառքն լրացուցիչ պահանջարկ է ստեղծում խաղողի նկատմամբ։
Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ և համատեղ գտնել խնդիրների լուծման ուղիները։ Քննարկման մասնակիցները պայմանավորվել են մթերման շրջանի ավարտից հետո կազմակերպել դասընթաց, որի ընթացքում փորձառու մասնագետները խաղողագործներին կներկայացնեն խաղողի մշակման և վերամշակման նորագույն տեխնոլոգիաները և դրանց ներդրման ու կիրառման առավելությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան