Ինչո՞ւ են մարդիկ երկրորդ անգամ վարակվում կորոնավիրուսով
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի հանրային հիվանդանոցի մասնագետները պարզել են, թե ինչու են մարդիկ նորից վարակվում կորոնավիրուսով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսից մահացածների փայծաղը և ավշային հանգույցները՝ նկատելով, որ դրանցում բացակայում են բջջային կենտրոնները, որոնք ապահովում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Մասնագետները պարզաբանել են, որ հիվանդության ծանր դեպքերում օրգանիզմն արտադրում է բազմաթիվ ցիտոկիններ, որտեղ իմունայինի փոխարեն ձևավորվում են վիրուսի բջջային կենտրոններ: Այս դեպքում վերականգնվածները կարող են նորից վարակվել:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը՝ կորոնավիրուսային SARS-CoV-2-ն է: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 22,5 միլիոնը, մահացել է գրեթե 800 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային պատվաստանյութը արգելված է հղի կանանց
- ԱՀԿ. Երիտասարդների խմբաքանակը կորոնավիրուսով վարակվածների շրջանում աճել է ամբողջ աշխարհում
- Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա