Օլիմպիական ջահի փոխանցավազքը կտևի 121 օր
Տոկիոյում 2021թ․ անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի կրճատի ջահի փոխանցավազքի ծրագիրը և ժամանակացույցը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Փոխանցավազքը կսկսվի 2021թ. մարտի 25-ին, Ֆուկուսիմայի ֆուտբոլի ուսումնական կենտրոնից, կտևի 121 օր և կանցնի Ճապոնիայի 47 կենտրոնական բնակավայրերով։
Եթե միջոցառման արարողակարգի որևէ մաս կրճատվի, ապա հնարավոր է խնդիրներ առաջանան կազմակերպությունների միջև կնքած համաձայնագրերում։
Այնուամենայնիվ, համավարակի հետ կապված, հնարավոր են որոշ փոփոխություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները