Բայդենը չի բացառել ընտրություններում հաղթելու դեպքում COVID-19-ի դեմ պայքարելու համար կոշտ միջոցների դիմելը
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում հնարավոր է երկրի տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի համար մտցվեն կոշտ միջոցներ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ հաղորել է ABC հեռուստաալիքը։
«Ես պատրաստ եմ անել այն, ինչ պահանջվում է, որպեսզի փրկվեն կյանքներ։ Մենք չենք կարող երկիրը հետագայում զարգացնել, քանի դեռ վիրուսը չի վերահսկվում»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով, ԱՄՆ տնտեսությունը չի կարող վերականգնվել, իսկ մարդիկ գտնել աշխատանք, եթե համավարակը շարունակվի տարածվել ամբողջ երկրով։ Բայդենը նաև հայտարարել է, որ անարդյունավետ է համարում ներկայիս նախագահի աշխատակազմի վարակի դեմ պայքարի մեթոդները:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը քննադատել է Բայդենի նախընտրական խոստումները
- Թրամփը հայտարարել է, որ Օբաման ու Բայդենը «սարսափելի ժառանգություն» են թողել
- Բայդենը պաշտոնապես հաստատվել է նախագահի դեմոկրատ թեկնածու
- Մեկ օրում ԱՄՆ-ում COVID-19-ի ավելի քան 35 հազար դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան