Մակունց. Վստահ եմ, որ կառավարությունն ունի ՍԴ դատավորի հնարավոր մի քանի թեկնածուներ
«Էդգար Շաթիրյանը դեռևս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու չէ, դիտարկվում է հնարավոր թեկնածու, բայց կառավարության թեկնածուն չէ»,- Շաթիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հարցին, թե ո՞վ է առաջադրել Շաթիրյանին՝ կառավարությունից, թե հենց խմբակցությունից է առաջարկությունը եղել նրան թեկնածությունը ներկայացնելու, Լ. Մակունցն ասաց, որ խմբակցությունը չի կարող թեկնածուներ առաջադրել. «Մենք գիտենք, որ շրջանառվում են հնարավոր թեկնածուների շրջանակ, և քանի որ նաև պարոն Շաթիրյանի հետ կապված ունեինք հարցեր, խմբակցությունը նպատակահարամար գտավ այս փուլում հանդիպել նրա հետ։ Վստահ եմ, որ կառավարությունն ունի հնարավոր մի քանի թեկնածուներ, որոնցից մեկը նաև պարոն Շաթիրյանին է։ Տեղեկանալով այդ մասին՝ «Իմ քայլը» որոշում կայացրեց նախապես հանդիպել նրա հետ»։
Նա նշեց, որ մյուս թեկնածուների մասին տեղեկատվություն չի կարող հաղորդել։
Լ. Մակունցի խոսքով, հանդիպմանը որպես հնարավոր թեկնածու Շաթիրյանին ներկաներն ուղղել են հուզող բոլոր հարցերը, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված։ Նա ասաց, որ եթե լրացուցիչ հանդիպելու անհրաժեշտություն լինի, ապա խմբակցության այդ մասին նրան տեղյակ կպահի։
Ինչ վերաբերում է Վահրամ Ավետիսյանին, որը հրաժարվել էր ՍԴ դատավորի թեկնածությունից, Լ. Մակունցն ասաց. «Մի փոքր այլ կերպ եմ ընկալել պարոն Ավետիսյանի դիրքորոշումն ու իր թեկնածութունից հրաժարվելու տեքստը։ Բայց, կարծում եմ, նրա մոտ որոշ տպավորություններ ձևավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից։ Պետք է ընդգծեմ, որ մեր բոլոր հանդիպումներում տարբեր թեկնածուների հետ տարբեր կառույցներում առաջադրվող, մշտապես հնչում են սուր հարցեր։ Այնպես որ հարցերով պայմանավորված, տպավորությունները ոչ միշտ են համընկնում են իրականության հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ
- «Ժողովուրդ». Կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին առաջարկելը դիտարկե՞լ է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը
- Բադասյան. Դատավորի առաջին հատկանիշը քննադատությունից չխուսափելն է, չվախենալն է
- «Ժողովուրդ». Էդգար Շաթիրյանը կառաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու
- Իրավապաշտպան. Կարծում եմ՝ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան