Մատենադարանի ընթերցասրահը կբացվի օգոստոսի 25-ին
Օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը: Այս մասին հայտնում են Մատենադարանից։
Համավարակի պայմաններում անվտանգ այցերի համար հորդորում են հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետոախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
Թանգարանի ներսում և ընթերցասրահում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:
Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-17:00:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը
- Վերաբացվում են թանգարաններն ու գրադարանները