Վիգեն Քոչարյանը դեռևս ունի չփարատված լուրջ մտահոգություններ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, բարձրագույն դատական խորհրդի Վիգեն Քոչարյանը գրում է. «Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։
Նշեմ, որ ես նման վերափոխման նպատակահարմարության վերաբերյալ ունեմ դեռևս չփարատված լուրջ մտահոգություններ»։
«Փաստիֆոն» հայտնում է, որ վիճահարույց նախագծի հեղինակներն են հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը, Ռուստամ Բադասյանը, Լևոն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղամբարյանն ու Մանասյանը դեմ են քվեարկել բարձրագույն դատական ատյանները միավորելու հայեցակարգին
- Ղազինյան. «Նիկոլ Փաշինյան» և «Սահմադրություն» եզրույթները հակասում են իրար
- Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում