22.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել, 139 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 139 նոր դեպք, առողջացել է 214 մարդ։ Մեկ օրում մահացել է 9 մարդ, որից մեկն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, մահացել է 1104 մարդ, որից 254-ն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 158 նոր դեպք է գրանցվել
- 20.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 263 նոր դեպք է գրանցվել
- 19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել
- 18.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 17.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 38 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան