Ինքնաթիռի վթարի հետևանքով Հարավային Սուդանում առնվազն 17 մարդ է զոհվել
Առնվազն 17 մարդ է զոհվել Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, դեպքի մասին տեղեկություն է հրապարակել «Սինհուա»-ն:
«Մենք հաշվեցինք 15 մարդ և անձնակազմի երկու անդամ, ուստի ընդհանուր թիվը 17 է»,- վթարի ականատես Ջոզեֆ Մայոմի խոսքը ցիտել է գործակալությունը:
Նա նաև նշել է, որ մեկ մարդ ողջ է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ըստ Մայոմի, ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրաքաղաք Ջուբայի բնակելի շրջանի մոտակայքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Սուդանի հարավային մասում վթարի է ենթարկվել South West Aviation ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը: Ջուբայի օդանավակայանի ղեկավարը «Radio Tamazuj»-ին ասել էր, որ ինքնաթիռը մայրաքաղաքից ուղևորվում է դեպի Վաու և Ավեյլ բնակավայրեր: Նրա խոսքով, օդանավում եղել է մի քանի մարդ: Այն վթարի է ենթարկվել մայրաքաղաքի օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց: Դեպքի վայր են ժամանել արտակարգ դեպքերի խմբերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան