Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրդեհների հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում շարունակվում են հրդեհները, որոնց զոհ են դարձել առնվազն վեց մարդ:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հաղորդել «Associated Press» (AP) գործակալությունը:
Նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:
Ըստ Կալիֆոռնիայի հրդեհային դեպարտամենտի՝ հրդեհն ընդգրկել է ավելի քան 3 հազար 120 քմ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է շուրջ 12 հազար հրշեջ:
Կալիֆոռնիայի հրշեջներին օգնելու համար ժամանել են Այդահոյի, Օրեգոնի և Արիզոնայի իրենց գործընկերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան