Viber-ը փակում է գրասենյակը Բելառուսում
Միջազգային խոշոր Viber ընկերությունն որոշել է փակել իր գրասենյակը Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաների և նախագահական ընտրություններից հետո հանրապետության տարածքում ինտերնետի արգելափակման պատճառով։ kp.ru-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆորբսին» տված հարցազրույցում ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Ջամել Ագաուան։
«Ամեն ինչ բավականին բարդ է, ստեղծված իրավիճակն ազդել է մեր գրասենյակի վրա, քանի որ այն գտնվում է Մինսկում տեղի ունեցող բողոքի ցույցերի վայրին շատ մոտ՝ հենց քաղաքի կենտրոնում, գլխավոր հրապարակում: Վերջերս իմացանք, որ ընկերության որոշ գրասենյակներ, օրինակ՝ Uber- ը, գրավել էին զինված անձինք, - ասել է ընկերության ղեկավարը:
Ջ. Ագաուան նշել է, որ գրասենյակը ժամանակավորապես փակելու որոշումը անհրաժեշտ է աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Նրանք այժմ հեռավար են աշխատում։
Այս տարվա օգոստոսի 9-12-ն ընտրություններից հետո Բելառուսում արգելափակվել էր ինտերնետի հասանելիությունը: Հետընտրական շրջանում Viber- ի, ինչպես և այլ մեսինջերների աշխատանքն ընդհատումներով է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին
- Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
- Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
- Լիտվան շուտով կհայտարարի բելառուսական իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին