Մոսկվայի պետական համալսարանի հայկական մասնաճյուղը նոր ուստարին կսկսի առցանց
Հայաստանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը որոշում է ընդունել կորոնավիրուսի հետ կապված ուսումնական նոր տարին սկսել առցանց ռեժմով։ Այս մասին գրում է news.ru կայքը։
«Դա կապված է նրա հետ, որ մասնաճյուղի պրոֆեսորա-դասախոսական հիմնական կազմը Մոսկվայից են գալիս։ Նրանք օբյեկտիվ պատճառներով չեն կարող հասնել Երևան, քանի որ կանոնավոր թռիչքները չեն վերականգնվել»,- հայտնել են երևանյան մասնաճյուղից։
Նշվում է, որ ուսումնական գործընթացը կանցնի նորմալ ռեժիմի, եթե Հանրապետությունում COVID-19- ի տարածման հետ կապված իրավիճակը կայունանա և չեղյալ հայտարարվի արտակարգ դրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սովորողները գրատախտակին չեն մոտենում, արգելվում է տետրեր օգտագործելը
- 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ
- Մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը
- Ի՞նչ սահմանափակումներ են գործելու դպրոցներում և բուհերում
- Սեպտեմբերի 1-ին՝ բուհերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան