ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կորոնավիրուսի վարակի ավարտին երկու տարի է տվել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ռոյթերսը։
ԱՀԿ տնօրենը հիշեցրել է, որ իսկանական գրիպի համավարակը, որը տարածվել էր 1918 թվականին, երկու տարի է տևել։ Նրա խոսքով, իհարկե, այսօր վիրուսի արագ տարածմանը նպաստում է շփումների մեծ քանակը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ տեխնիկական զարգացումը և գիտելիքները կարող են օգնել դադարեցնել համաճարակը:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նաև նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումը անմիջապես չի հանգեցնի հիվանդության վերացմանը։
Ամբողջ աշխարհում արդեն կորոնավիրուսով վարակված է ավելի քան 23 միլիոն մարդ։ Կորոնավիրուս է տարածված աշխարհի 188 երկրում։ Համավարկի ողջ ընթացքում մահացել է ավելի քան 795 հազար վարակակիր։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Երիտասարդների խմբաքանակը կորոնավիրուսով վարակվածների շրջանում աճել է ամբողջ աշխարհում
- COVID-19-ը՝ լոգիստիկայի տեսանկյունից ԱՀԿ-ի համար
- ԱՀԿ-ն հայտնել է, թե որ գործոնն է նպաստում կորոնավիրուսի հետևանքով մահացութան թվի աճին
- ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
- ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը
- ԱՀԿ-ն հայտնել է, թե որ երկրից պետք է օրինակ վերցնել կորոնավիրուսի դեմ պայքարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին