Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ պատրաստության վիճակի՝ սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության պատճառով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ քառորդ դարի ընթացքում առաջին անգամ ստիպված է եղել ընդունել ամենալուրջ որոշումը՝ Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ակտիվության պատճառով, բանակի հիմնական ուժերը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի:
Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»,- «ԲելՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Գրոդնո քաղաքում անվտանգության բլոկի ղեկավարության հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն:
Քառորդ դարի ընթացքում առաջին անգամ ստիպված եմ եղել ընդունել ամենալուրջ որոշումը ՝ զինված ուժերի հիմնական մասերը բերելով լրիվ մարտական պատրաստվածության և արևմտյան ուղղությամբ տեղափոխելով»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ երկրի տնտեսության և կենսական նշանակության գործերով զբաղվելու փոխարեն ստիպված է ուշադրություն դարձնել իրավիճակի կայունացման հարցերին: «Ես նույնիսկ չէի ասի, որ երկրի ներսում, հիմնականում Մինսկում է, ես չեմ էլ ուզում այստեղ Գորդնոն անվանել այսօրվա տեսանկյունից: Այնուամենայնիվ, ինձ ամենաշատն անհանգստացնում է այն է, որ այս ներքին իրավիճակին ավելացել է արտաքին գործոն»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Այսօր ավելի վաղ նա նշել էր, որ ակնհայտ է ընդդիմությանն արևմտյան ռազմական աջակցությունն, ինչի մասին վկայում է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխումը: