«Իմ քայլը» հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում Էդգար Շաթիրյանն ասաց, որ տեղյակ չէ հանդիպումն ինչ ձևաչափով է լինելու, ովքեր են ներկա լինելու։ Ենթադրում է, որ ներկաների գերակշիռ մասը կլինեն իշխող խմբակցության անդամները։
«Ենթադրում եմ, որ կլինի բովանդակային հարցուպատասխան։ Ենթադրելի է, որ կլինեն տարբեր հարցադրումներ՝ մոտեցումների այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշումների առնչությամբ։ Կներկայացնեմ իմ տեսլականը, իմ մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչից հետո արդեն որոշման ընդունումը կառավարության իրավասության դաշտում է»,- ասաց նա։
Հարցին՝ պատրա՞ստ եք լինելու ՍԴ դատավոր՝ հաշվի առնելով դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, հանրության ակնկալիքները, Է. Շաթիրյանն արձագանքեց. «Ես կլինեմ, թե որևէ այլ սուբյեկտ, հնարավոր է որ վերջին պահին որպես թեկնածու առաջադրվի այլ անձ, դրա համար ասացի՝ քննարկումները եղել են խիստ նախնական, զրույցի կոնտեքստում և ոչ ավելին, պետք է առնվազն գիտակցի, որ իր վրա պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետև ՍԴ շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ և չեմ բացառում, անկախ այս ընտրություններից ու գործընթացիցի, սրան հաջորդեն որոշ պրոցեսներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։
Հարակից հրապարակումներ`
- Բադասյան. Դատավորի առաջին հատկանիշը քննադատությունից չխուսափելն է, չվախենալն է
- «Ժողովուրդ». Էդգար Շաթիրյանը կառաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու
- «Իմ քայլը» հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին
- Երվանդ Խունդկարյանը՝ ՍԴ դատավարի թեկնածու
- Գոռ Հովհաննիսյան. Երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին