Վարդանյան. Կառավարությունն Ամուսլարի խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել
««Լիդիան»-ի պահնորդական ծառայությունը նպատակաուղղված ծրագիր է մշակել և ամեն ինչ անում է, որ ջերմուկցիների համբերության բաժակը լցվի, բայց, փառք Աստծո, ջերմուկցիները այդ սադրանքներին չեն ենթարկվում, սակայն դա լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում»,- Tert.am –ին հետ զրույցում նշել է իրավաբան- բնապահպան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումներին:
«Ջերմուկցիներն երեք-չորս օր Ամուլսարի ճանապարհն էին փակել, կոնֆլիկտային իրավիճակ էր, երեկ Կառավարության շենքի մոտ էին, սակայն Կառավարությունը ձայն չի հանում, այս լռությունը լավ հետևանքներ չի ունենալու: Եթե իրենք մտածում են, որ այս լռությամբ, թույլ են տալու, որ այդտեղ գործունեություն իրականացնեն, և ներքին պայմանավորվածություն ունեն «Լիդիան»-ի հետ, դա մեր երկրի համար հղի է լուրջ հետևանքներով»,- ասել է նա:
Բնապահպանը նշել է, որ «Լիդիան» ընկերությունը հայտարարում է, որ ներդրումներ է արել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, և եթե Ամուլսարի պահապանները թույլ տան, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանքում աշխատանքներ իրականացնի, ապա «Լիդիան»-ը դա բերելու է իրավական դաշտ և պետությանը պահանջներ է ներկայացնելու՝ ասելով, որ պետությունը մեր գործունեությունը չի խոչընդոտել, ինչը չպետք է թույլատրել:
Անդրադառնալով «Լիդիան»-ի հայտարարությանը, որ իրենց գործունեությունը օրինական է, Վարդանյանը նշել է, որ ի սկզբանե նրանց գործողությունները անօրիանական են, քանի որ «Լիդիան»-ը Ջերմուկում լսումներ չի կազմակերպել և եթե համայնքը թույլ չի տալիս այդ տարածքում գործողություն իրականացնել, ապա իրենք պետական մարմիններից թույլտվություն չեն կարող ունենալ:
Նազելի Վարդանյանին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել. ««էլարդ»-ին 450 հազար դոլար գումար փոխանցեցին, և ոչ մի գնահատական չտրվեց և իրավական հետևանքներ չունեցավ: Տեսչական մարմինը գնացել ստուգել էր, ապօրինի հանքարդյունահանություն էր հայտնաբերել, գործունեությունը արգելել էր, հետևողական չեղան, գործը գնաց դատարան, տեսչական մարմնի նոր տնօրենը տեր չկանգնեց և այդ որոշումը չեղյալ համարվեց:
Երկու քրեական գործ կա, որը երկու տարի է՝ քննում են, բոլոր դատավարական ժամկետները բաց են թողվել, դրա մասին ոչ մեկ չի խոսում և պատասխանատվություն չի կրում: Մենք մատնանշել ենք, թե ժամանակին ինչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակել: Կամ ինչո՞ւ որևէ մեկը չհարցրեց, թե Ջերմուկի քաղաքապետը ի՞նչ իրավունքով է այդ ճանապարհային, բուֆերային պաշտպանական գոտին վարձակալության տվել, և ի՞նչի հիմքով, ինչո՞ւ հետևողական չէր լինում, որ այդ խախտումները վերանար, հատկապես որ Գնդևազի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ու պարզ է դարձել, թե ի սկզբանե ինչ խախտումներով են օտարվել և վարձակալության տվել: Նոր Կառավարությունը հետևողական պետք է լիներ»:
Բնապահպանի խոսքով՝ «Լիդիան»-ին գործողություններ իրականացնելու թույլտվությամբ խախտվել է մի շարք բնապահպանական կոնվենցիաներ և օրենքներ, որը Հայաստանը բնապահպանության ոլորտում վավերացրել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի «պոստերում» բախում է տեղի ունեցել․Բունիաթյան
- Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները քայլերթով մոտեցան Կառավարության շենքին
- Ամուլսարի պահապան. «Սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»
- Ամուլսարի պահապանները ավտոերթով կգան Երևան
- Հանուն Ամուլսարի՝ երեխաների հետ զբոսանք ԱԺ այգում
- Անդրեաս Ղուկասյան. Ամուլսարում ուրան կա
- ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
- Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
- Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
- Աննա Կոստանյանը՝ իշխանություններին. Եվ վերջապես լուծում տվե՛ք Ամուլսարի հարցին
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան