Նավալինին տեղափոխվում է Գերմանիա
Ինքնաթիռը, որում եղել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին, Օմսկից ուղևորվել է Բեռլին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Նավալնին Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է օդանավակայան:
Ավելի վաղ Օմսկի բժիշկները Նավալնուն թույլ էին տվել բուժման նպատակով տեղափոխվել արտերկիր: Բլոգերի համար գերմանացի բժիշկների էին եկել Օմսկ, նրանց հետ խորհրդակցություն էր անցկացվել: Ըստ բժիշկների, Նավալնու ուղեղը գտնվում է կայուն վիճակում, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Նավալնին իրեն վատ էր զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում: Ընդդիմադիր գործիչը հոսպիտալացվել է Օմսկի շտապօգնության հիվանդանոցում: Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի, Նավալնին առավոտյան չի կերել, այլ թեյ է խմել, որը նա գնել է Տոմսկի օդանավակայանում: Նա ենթադրել է, որ Նավալնիին կարող էին թունավորած լինել:
Օմսկի բժիշկները նրա արյան և մեզի մեջ չեն հայտնաբերել որևէ թույն և դրա հետքեր: Բժիշկները հիմնական աշխատանքային ախտորոշումը համարում են նյութափոխանակության խանգարումը, որն արյան շաքարի կտրուկ անկում է առաջացրել:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել Նավալնիի հագուստի վրա
- Բժիշկները թույլ չեն տվել Նավալնիին տեղափոխել Գերմանիա
- Գերմանիան ինքնաթիռ է ուղարկել՝ Նավալնիին տեղափոխելու համար
- Նավալնիին թունավորե՞լ են․ վիճակը գնահատվում է ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում