Խաշթառակում երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով խորհրդակցություն՝ Տավուշում
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը երեկ հրավիրել էր արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:
«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:
Մարզպետարանից հայտնում են, որ նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:
Հիշեցնենք՝ ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Այս գործով ձերբակալված է նրանց 57-ամյա պապն ու Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին։
Հարակից հրապարակումներ`
- Դաժանորեն ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա
- 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է՝ իր և եղբոր երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու կասկածանքով
- Պապու կողմից ծեծի ենթարկված ներեխայի կյանքին վտանգ է սպառնում
- Պապի կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է