Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր գծանկարի իմաստը
Գիտնականները պարզել են հայտնի նկարչի և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր նկարներից մեկի իմաստը: Ըստ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների, հինգ հարյուր տարի առաջ ստեղծած նկարում նկարիչը պատկերել է մարդու սրտի մկանները և մանրաթելերի աշխատանքը, որոնք ջերմացնում են մկանները:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Inforeactor-ին, գրում է, որ դա Վինչին իր աշխանքում ներկայացրել է մեխանիզմը, ինչը կարող էր կանխել սրտի անբավարարությունը:
Պարզելու համար հետազոտողները МРТ ապարատով մարդու սրտի մոտ 25 հազար պատկեր են արել: Այսպես հնարավոր է եղել հաստատել, որ նման մանրաթելերի զգալի քանակության ունեցող մարդիկ հնարավոր է ավելի քիչ տառապեն սրտի անբավարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիան մտադիր է հատուկ թանգարան կառուցել դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի համար
- Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը Լուվրում երեք գիշեր անվճար է լինելու
- Ֆրանսիացի մասնագետը կոչ է արել Սաուդյան Արաբիային դա Վինչիի կտավը հանձնել Լուվրին
- Լուվրի թանգարանի կայքը «պայթել» է Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսի պատճառով
- «Մոնա Լիզան» չի ընդգրկվել Լուվրում Լեոնարդ դա Վինչիին նվիրված ցուցահանդեսում
- Լուվրում Դա Վինչիի ցուցահանդեսի մուտքը կսահմանափակեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա