Ինչու են կորոնավիրուսի դեպքերը շատ ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աճի երկու պառճառ կա։ kp.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ամերիկացի հայտնի վարակաբան Կոնստանտին Չումակովը։
«Բնակչությունը բավականին ակտիվ է, երկիրը բաց է։ Համաճարակից առաջ միջազգային շատ կապեր կային, և համաճարակը անմիջապես սկսվեց մի քանի վայրերում։
Երկրորդ պատճառը կարանտինային խիստ կանոնների բացակայությունն է: Ամերիկացիները վիճում են՝ դիմակներ կրե՞ն, չեն պահում սոցիալական հեռավորությունը, գարնանը նրանք փակեցին ընկերությունների միայն մի փոքր մասը, հիմնականում վարսավիրանոցներ և գեղեցկության սրահներ»,- ասել է նա։
Փորձագետը նշել է, որ Չինաստանում և Եվրոպայում իրականացվել են կտրուկ քայլեր, այդ թվում նաև ոստիկանները հետապնդել են մարդկանց, ովքեր չեն պահպանել ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության ռեժիմը, իսկ Միացյալ Նահանգներում դա այդպես չի արվել։
Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցված են հենց ԱՄՆ-ում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան