Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Թուրքիային
Երեկ մեկնարկել է շախմատի Օնլայն Օլիմպիադայի թոփ դիվիզիոնի խմբային փուլը։ Թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 թիմեր, որոնք բաժանված են 4 խմբերի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ ըստ վիճակահանության՝ Հայաստանի հավաքականը հանդես կգա С խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մորոկկոյի, Ալժիրի․ Եգիպտոսի, Խորվաթիայի և Թուրքիայի թիմերը։
Թոփ դիվիզիոնի C ենթախմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը երեկ անցկացրել է 3 մրցախաղ: Մեր ընտրանին առաջին տուրում 4-2 հաշվով հաղթել է Ռումինիային, 2-րդ անսպասելիորեն 2,5-3,5 հաշվով պարտվել է Բուլղարիային, իսկ 3-րդում 4,5-1,5 հաշվով հաղթել է Թուրքիային: Խաղացված տուրերից հետո մեր ենթախմբում աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանի հավաքականը 4 միավորով կիսում է 2-6-րդ հորիզոնականները:
Այսօր կկայանան 4-6-րդ տուրերը: Մեր հավաքականը մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Ալժիրի և Մարոկկոյի թիմերը: Պարտիաները կմեկնարկեն ժամը 18.00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները