50 տարի վիճակախաղին նույն թվերով խաղացող ընտանիքն առաջին անգամ շահել է ջեքփոթը
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Ռեդ Հիլլ քաղաքի բնակիչներից մեկը ջեքփոթ է շահել շնորհիվ այն նույն թվերի, որոնք վիճակահանության տոմսերում իր ընտանիքը լրացնում է ավելի քան 50 տարի: «Լենտա ռու»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է տարածել UPI գործակալությունը:
Հաղթողը հայտնել է, որ նա խաղարկության տոմս էր գնել, որը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին: Նա տոմսում նույն թվերն է ընդգծել, որոնցով իր ընտանիքը 50 տարի մասնակցել է վիճակահանություններին: Այս ընթացքում առաջին անգամ թվերը հաղթող են եղել:
«Դրանք ընտանիքի անդամների ծննդյան որոշ ամսաթվեր և այլ թվեր են», - բացատրել է հաջողակ ավստրալացին:
Մրցանակը կազմել է ավելի քան 700 հազար ավստրալիական դոլար: Հաղթողը չի նշում, թե ինչպես է ծախսելու այդ գումարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Ռոքհեմփթոն քաղաքի բնակիչը 300 հազար ավստրալական դոլար արժողությամբ ջեքփոթ էր շահել՝ 40 տարի նույն համարները մուտքագրելով վիճակախաղի տոմսում: Շահողը և իր կինը ծրագրել էին շահումը ծախսել նոր տան և ճանապարհորդության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան