«Գազպրոմ Արմենիա»-ի շուրջ 1000 աշխատող կկրճատվի
Մինչև տարեվերջ նախատեսվում է «Գազպրոմ Արմենիա»-ի շուրջ 1000 աշխատողի կրճատում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
«Կրճատումն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»,-նշված է պատասխանում:
Ընկերության տեղեկացմամբ՝ մոտ 50%-ով կրճատվելու է հսկիչների թվաքանակը, քանի որ ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված գազի մատակարարման և օգտագործման կանոնների փոփոխությունների համաձայն՝ վերանայվել են հսկիչների գործառույթները. «Մասնավորապես, վերջիններիս կողմից սպառած բնական գազի գույքագրումը նախատեսվում է իրականացնել վեց օրվա ընթացքում նախկինում սահմանված երկու օրվա փոխարեն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը բարձրացել է ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Գազպրոմ»-ում մեծ կրճատումներ են սպասվում, նաև աշխատավարձերն ու պարգևավճարներն են իջնելու
- «Փաստ». «Գազպրոմ Արմենիայում» սպասվում են աշխատողների և աշխատավարձերի կրճատումներ