Մոլորված հայ սպայի հարցը ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է
Օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայ զինծառայողը գտնվում է իրենց տարածքում, ներկայացվում է որպես դիվերասանտ։
Panorama.am-ը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակ՝ պարզելու, արդյո՞ք այս ուղղությամբ որևէ քայլ իրենց կողմից նախաձեռնվել է, որևէ կողմն իրենց դիմե՞լ է։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ այս պահին չի կարող որևէ բան ասել քայլերի հետ կապված։
«Իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում այս հարցը, հետևում ենք հրապարակումներին, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող հաստատված ասել։
Սովորաբար այդ դեպքերի առնչությամբ ներգրավված կողմից հաստատում ենք ունենում, դրանից հետո կարողանում ենք երկխոսությունը տանել այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ հանդիպել անձին, առանձնազրույց ունենալ, պարբերական կերպով այցելել ու իրավիճակը, պայման պայմանները ստուգել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Վերջին շրջանում Ադրբեջանի շրջանառած կեղծիքներն աննախադեպ ծավալների են հասել
- ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան