CNF-ի կողմից շուրջ 87 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ»-ին
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Այս մասին հայտնում են հիմնադրամից։
Տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:
Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:
Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան