ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին:
«Օգոստոսի սկզբին ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին և պրոցեդուրաներին համապատասխան հնարավորություն տվել փոխանակվել ընտանեկան բնույթի հաղորդագրություններով»,-NEWS.am-ի զրույցում ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնել է, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:
Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ մարդուն առևանգելու հոդվածով
- Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով Եվրադատարանը բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը
- ԱԱԾ. Ձեռնարկվում են միջոցներ` Նարեկ Սարդարյանին Ադրբեջանից վերադարձնելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան