«Կամքը» ավտոերթով կսկսի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող գործողությունների շարք
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ին, ավարտվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության կողմից տրված ժամկետը: Մինչ այս պահը վերոնշյալ նախարարությունը չի կատարել մեր պահանջներից և ոչ մեկը։
Ավելին՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են դպրոցների՝սեպտեմբերի 15-ի վերամուտի հետ կապված անիրատեսական որոշումներ, որոնք տապալելու են արդեն իսկ ճգնաժամի մեջ հայտնված հայկական կրթական ամբողջ համակարգը:
Ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 24-ին (երկուշաբթի օրը) ՝ ժամը 13:00-ից, մեծ ավտոերթով կսկսենք նախարարի հրաժարականը պահանջող անժամկետ գործողությունների շարքը, որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հրաժարական կտա ամբողջ ժողովրդի կողմից արդեն մերժված Արայիկ Հարությունյանը:
Կո՛չ ենք անում համայն հայ ժողովրդին վաղվանից սկսած՝ ժամ առ ժամ հետևել մեր էջում հրապարակվող հետագա գործողություններին վերաբերող հայտարարություններին:
Միասի՛ն և կամքո՛վ վերադարձնենք հայ դպրոցը հային»:
Հարակից հրապարակումներ`
- «Կամքը» կնախաձեռնի ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պայքար, եթե իրենց պահանջը չբավարարվի
- «Կամք»-ը ԱԺ-ից պահանջում է օրակարգից հանել Լանզարոտի կոնվենցիան
- «Կամք»-ը Պարետից պահանջում է պատժել ճգնաժամի շեմին հայտնված՝ ժողովրդին թալանած մեղավորներին
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին