Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ՔՊ խորհրդի նիստը
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ քալը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով, օրակարգը տեղում է ձևավորվելու։
«Վարչապետի և խմբակցության հերթական հանդիպումն է։ Գիտեք, որ յուրաքանչուր ամիս խմբակցությունը հանդիպում ունենում է։ Այս անգամ ավելի մեծ ինտերվալով է հանդիպում տեղի ունենում։ Օրակարգային հարցերը, կարծում եմ, կքննարկվեն»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ հարցերի է անդրադարձ կատարվելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նախապես ձևավորված օրակարգ չկա։
Իսկ երբ ՔՊ գրասենյակ ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողները նրան հիշեցրին, որ իրենց հետ վարչապետը վաղուց չի զրուցել և շատ անպատասխան մնացած հարցեր կան։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ե՞րբ է ասուլիսս եղել, որին լրագրողներն արձագանքեցին՝ ասուլիսից զատ ոչինչ չի խոսվել։
Սակայն վարչապետ Փաշինյանը չլսեց լրագրողներին և մուտք գործեց ՔՊ շենք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան