Ֆիլիպիններում երկու ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ
Երկուշաբթի օրը,օգոստոսի 24-ին, Ֆիլիպինների Հոլո քաղաքում տեղի է ունեցել երկու պայթյուն։ «The Straits Times»-ի հաղորդմամբ՝ նրանցից մեկը իրականացվել է մահապարտ ահաբեկիչի կողմից։
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ՝ առաջին ահաբեկչությունն իրականացվել է զինվորական բեռնատարի մոտ՝ պայթել է պայթուցիկներով բեռնված մոտոցիկլետը։ Վերջին տեղեկություններով, զոհվել է վեց զինծառայող և վեց քաղաքացիական անձ, բացի այդ, վիրավորվել են մի քանի տասնյակ մարդիկ:
Երկրորդ պայթյունը գրանցվել է մեկ ժամ անց, երբ զինվորականները ստուգում էին կասկածելի կնոջը: Ահաբեկիչը պայթուցիկ սարք է պայթեցրել՝ սպանելով իրեն, ինչպես նաև մեկ ոստիկան և մեկ զինծառայող:
Այս պահին ահաբեկչության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Զինվորականները կասկածում են «Աբու Սայաֆ» իսլամական խմբավորմանը, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը (ISIS-ն արգելված է Ռուսաստանում):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա