Բասկետբոլի առաջնությունում հաղթել է «Ուրատուն»-ն
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ անցկացրել է FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Այն անցել է մասսայականության նշանաբանով: Մասնակից թիմերի քանակը գերազանցել է սպասելիքները, քանզի ասպարեզ են դուրս եկել 67 թիմեր:
Երևանի Cascade Art Playground-ի խաղահրապարակում կայացած մրցումներին ականատես են եղել բազմաթիվ մարզասերներ:ինչը վկայում է, որ մեզանում բասկետբոլը սիրված մարզաձև է:
Հաղթող է ճանաչվել «Ուրատուն», որի կազմում էին Գեորգի Պոդկոլզինը, Միքայել Պողոսյանը, Լևոն Պողոսյանը և Մանո Հալաջյանը։ Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցել են համապատասխանաբար «Varant» և «Back to Back» թիմերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները