Առաջին զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է նախորոշված շրջանները:
«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը և հրահանգավորել է զինծառայողներին»,- ասված է ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան