Մահացել է «պատմության մեջ ամենածեր տղամարդը»
Մահացել է ոչ պաշտոնապես պատմության մեջ ամենածեր տղամարդը համարվող Հարավ-Աֆրիկյան հանրապետության 116-ամյա բնակիչ Ֆրեդի Բլոմը։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։
Նա ծնվել էր 1904 թվականի մայիսի 8-ին։ Երբ նա անչափահաս է եղել, նրա ամբողջ ընտանիքը մահացել է իսպանական գրիպի համավարակից։
Ամբողջ կյանքը Բլոմը նվիրել է ֆերմերությանը և շինարարությանը։ Նա 46 տարի ամուսնացած է եղել մեկ կնոջ հետ, նրանք ունեցել են 3 երեխա ու 5 թոռ։ 114 տարեկանում Բլոմը մտադրվել է թողնել ծխելը։ Այդ ժամանակ նա ինքնուրույն տեղաշարժվել է և միայն բողոքել է, որ վատ է լսում ու այնքան արագ չի քայլում, որքան երիտասարդ ժամանակ։
Մահից երկու շաբաթ առաջ, ինչպես պնդում են ազգականները, Բլոմը փայտ էր կոտորում։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց, նա բառացիորեն թուլացել է երեք օրում և մահացել հիվանդանոցում բնական պատճառներից։ Երկարակյացն ասում էր, որ երկարակեցության որևէ գաղտնիք չունի, իսկ երկար ապրել իրեն օգնել է վերին ուժերի կամքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա