Օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու համար, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Այս տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ, տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, համապատասխան հրամանագիրը այսօր ստորագրել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Հրամանագրի համաձայն, սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի ողջ տարածքում վարչական շենքերից իջեցվելու է պետական դրոշը:
Դուշեթիի մունիցիպալիտետում, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 17 մարդ: Ծանր վիրավորվել է երեք ուղևոր: Նրանց տեղափոխել են առաջին համալսարանական կլինիկա: Ըստ բժիշկների, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: