Բլոգերների հիվանդություն
Սոցիալական ցանցերի հետ կապված մարդիկ շատ ժամանակ են անցկացնում իրենց գլուխը կախ՝ նայելով սմարթֆոններին, ինչը հանգեցնում է արտաքին տեքստի հստակ փոփոխության։ Ռիա նովոստին գրում է, որ պլաստիկ վիրաբույժ Ամաջ Ալ-Յուսեֆը Sputnik ռադիոյի հետ խոսել է բլոգերների խնդրի մասին և ինչպես ազատվել դրանից:
Նա ասել է, որ սմարթֆոնն օգտագործելու առավել հարմարավետ դիրքն այն կրծքավանդակի կամ որովայնի մակարդակի վրա պահելն ու գլուխը իջեցնելն է դեպի այն: Ամենահարմարը չի նշանակում առավել օգտակար: Մասնագետի խոսքով, անընդհատ իջեցված գլուխը հանգեցնում է կրկնակի կզակի հայտնվելուն մի քանի տասնամյակ շուտ, քան սովորաբար նախատեսված է։
«Սոցիալական ցանցերի և սմարթֆոնի հետ կապված մասնագիտությունները շատ ուժեղ ազդեցություն են ունենում մկանների վրա, որոնք կզակից գնում են դեպի անրակը։ Մշտապես իջեցված գլուխն ազդում է նրանց վիճակի վրա: Նման կեցվածքից այն խորանում է: Այս խնդրով գալիս են 25-40 տարեկան երիտասարդ հիվանդներ: Նրանք անընդհատ հեռախոսով են և նայում են ներքև, որի պատճառով երկրորդ կզակը ձևավորվում է շատ շուտ»,- ասել է պլաստիկ վիրաբույժը:
Նա պատմել է, թե ինչպես կարելի է ազատվել արտաքին տեսքի այս տհաճ թերությունից: Երիտասարդ բլոգերների համար առաջարկվող տարբերակը շատ չի տարբերում տարեցներին առաջարկվողից.
«Այս հիվանդությունից ազատվելու համար հարկավոր է ձերբազատվել պարանոցի ճարպային հյուսվածքից: Ես այդպիսի հիվանդներին նաև մարմնամարզությամբ զբաղվելու խորհուրդ եմ տալիս` այդ մասում մկանների տոնուսը բարձրացնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա