Չինաստանն աջակցում է «TikTok»- ի և «ByteDance»-ի՝ ԱՄՆ-ի դեմ պայքարին
Չինաստանն իրավական մեխանիզմներով աջակցում է «TikTok» և «ByteDance» ընկերությունների՝ ԱՄՆ-ի դեմ պայքարին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է՝ Չինաստանի արտգործնախարարությունը կարծում է, որ «ամերիկացի քաղաքական գործիչների կողմից հարձակումները» չինական ընկերությունների վրա չի կարող արդարացվել։
«Մենք աջակցում ենք վերոնշյալ չինական ընկերություններին և կարծում ենք, որ նրանք պետք է պաշտպանեն իրենց օրինական շահերը՝ «օրինական զենքի» միջոցով։ Մենք կօգտագործենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ չինական ձեռնարկություններին ուժեղ աջակցություն ապահովելու համար», - շեշտել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
Դիվանագետի խոսքով, ամերիկյան ղեկավարությունը դիմում է զրպարտության և բացահայտ ստերի. և, ազգային անվտանգության պաշտպանության պատրվակով, ճնշում է գործադրում բիզնեսի վրա ՝ պետական ապարատի միջոցով:
«Սա ոչ այլ ինչ է, քան հեգեմոնիայի դրսևորում», - ավելացրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին
- Թրամփ. «TikTok»-ի հետ ցանկացած գործարք սեպտեմբերին արգելվելու է