Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 17-ի
Վրաստանի Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 17 մարդ: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
«Ներքին գործերի նախարարի տեղակալ Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին մեկնել են ավտովթարի վայր և տեղում համակարգում են փրկարարական աշխատանքները:
Այս պահի դրությամբ, տեղի ունեցածի հետևանքով մահացել է 17, ծանր տուժել՝ 3 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Չնայած ռելիեֆային և օդերևութաբանական բարդ պայմաններին, փրկարարական խմբերը մինչ այժմ աշխատում են անդադար ռեժիմում:
Տեղում գտնվում է պարեկային և քրեական ոստիկանության անձնակազմը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և փրկարարական տեխնիկա:
Ավտովթարի հետևանքով միկրոավտոբուսը ընկել է ժայռալանջին, մոտ 80 մետր բարձրությունից:
Սկսված է հետաքննություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում: