Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 24-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի անունը հավերժացնող պուրակում տեղադրված հուշարձանի պատվանդանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր: Նա զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան