Ջավախքում ադրբեջանցիների հետ բախում է եղել
Նախօրեին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Jnews-ը գրում է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ՔՕ-ի միանգամից երկու հոդվածով, կան վիրավորներն և ձերբակալվածներ:
Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոքսով, իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը պատմել է. «Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարները էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց:
Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեր վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում՝ մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգու ձերբակալված է: Ես չգիտեմ իրենց կողմից ձերբակալված կա, թե՝ ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց դուխ տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրաց սահմանապահներին էին խփում»:
Թորիայի բնակիչների խոսքերով, իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ նաև երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:
Ըստ գյուղացիների նախկինում Թուշեթից եկած եկվորների հետ խնդիր չի եղել և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունից Jnew-ին հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով՝ բռնություն, ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝ խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
Առավոտյան Թորիա գյուղի բնակիչները հավաքվել էին Նինոծմինդայի ոստիկանության շենքի դիմաց և պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկված 3 թորեացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին