Ոստիկանությունը բերման ենթարկեց «Կամք» նախաձեռնության ակտիվիստներին
«Ազտամարտիկներն ասում են՝ մենք մեր կյանքը տվել ենք, որպեսզի պահենք մեր երկրի սահմանները, բայց այսօր հոգևոր սահմանները բարձիթողի վիճակի է մատնված, այն տրված է թշնամուն»,-ԿԳՄՍ նախարարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտնեց «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:
Վերջինիս նախաձեռնությամբ մի քանի հասարակական կազմակերպություններ այսօր ավտոերթ են կազմակերպել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիային մասնակցող մի քանի ցուցարարի:
Դիմակ չկրելու համար ոստիկանության պատրաստած արձանագրությունը տեղում ստորագրելուց հետո Վահագն Չախալյանը շարունակեց ակցիան՝ բարձրախոսով հայտարարելով, որ թուլ չեն տա, որ որևէ մեկը վնասի ազգայինը և կրոնը: Նա ԿԳՄՍ նախարարին և մյուսներին կոչ արեց հեռու մնալ հայ գրականությունից, որը իրենք չեն ստեղծել: Ըստ Չախալյանի, վերջիններս քանդում են ազգայինը և ժողովրդի սրբությունները և չեն հրաժարվի այդ ծրագրի իրականացումից, քանի որ պարտավորություն են վերցրել և ուղակի կատարողներ են:
«Կամք»-ի ղեկավարը հայտնեց, որ եթե Արայիկ Հարությունյանը ինքնակամ չհեռանա, ապա ֆիզիկապես հայտնվելու է այն աղբամանում, որը ցուցարարները գնել են հատուկ իր համար:
Վահագն Չախալյանը նաև հայտնեց, որ ոստիկանությունը թույլ չի տվել, որ Արարատի և Արմավիրի մարզից ցույցի մասնակիցները մեքենաներով գան Երևան, բայց իրենք շարունակելու են իրազեկման միջոցառումները Հայաստանի ողջ տարածքում: Նրա խոսքով, իրենց են միացել մի շարք կազմակերպություններ, հարյուրավոր անհատներ և այդ պայքարն ազգային է ու չունի կուսակցական ուղղվածություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին