Բելառուսի իշխանությունները ՀԱՊԿ-ից օգնություն չեն խնդրել. Ստանիսլավ Զաս
Բելառուսի իշխանությունները, երկրում տիրող իրավիճակի հետ կապված, օգնություն չեն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետություններից, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Interfax.by-ը։
«Մենք ունենք օգնություն ցուցաբերելու մեխանիզմ, ցանկացած օգնություն, որը կարող է տրամադրվել, կազմակերպվում է միայն պետության կողմից տրված դիմումի հիման վրա, հիմա Բելառուսից նման պահանջ չկա: Ավելին, ես վստահ եմ, որ Բելառուսն ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել իրավիճակը», - ասել է Զասը, որը Բելառուսի ներկայացուցիչն է։
Նա նշել է, որ Բելառուսի՝ օգնություն հայցելու դեպքում, կազմակերպությունը նախատեսում է անհապաղ խորհրդատվություններ անցկացնել բոլոր պետությունների ներգրավմամբ, ինչպես նաև օգնություն տրամադրել։
«Դա կախված է նրանից, թե պետությունն ինչպիսի օգնություն կխնդրի», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Մեկ շաբաթից ավելի է, ինչ Բելառուսում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 1994 թվականից: Ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Ըստ ԿԸՀ-ի հաստատած արդյունքների, ընտրողների 80.1% -ը քվեարկել է Լուկաշենկայի օգտին, 10,12% -ը՝ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին:
Հարակից հրապարակումներ`
- Viber-ը փակում է գրասենյակը Բելառուսում
- Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին
- Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
- Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
- Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին