Բելառուսի ընդդիմությունը քննադատում է ցույցերում բանակի ներգրավվումը
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մաքսիմ Զնակն իրավաբանորեն հակասական է համարել պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, որ բանակը կարող է ներգրավվել երկրում ստեղծված իրավիճակի մեջ։ Լուրը փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Սա իրավաբանորեն հակասական հայտարարություն է. կա օրենք, որի դեպքում բանակը կարող է օգտագործվել քաղաքական հարցերում. դա զինված հակամարտություն է: Իսկ խաղաղ ցույցերի դեպքում պատճառ չկա, որ բանակը օգտագործվի: Ներքին զորքերն ու ոստիկանությունը հենց դրա համար են նախատեսված: Բանակը չպետք է դատաստան տեսնի քաղաքացիական բնակչության հետ»,- նշել է Զնակը։
Ավելի վաղ Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրում բողոքի ակցիաների ֆոնին, զինծառայողները կարող են մասնակցել պատմական հուշարձանների պահպանությանը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մտավախություններ ունի Բելառուսում արտաքին միջամտության վերաբերյալ
- Բելառուսի իշխանությունները ՀԱՊԿ-ից օգնություն չեն խնդրել. Ստանիսլավ Զաս
- Viber-ը փակում է գրասենյակը Բելառուսում
- Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին
- Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
- Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների