Ինչ մարդիկ փողոցում են, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ կա. Լուկաշենկո
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրում նախագահական ընտրություններից հետո սկսված փողոցային գործողությունները բացասաբար են անդրադառնում կորոնավիրուսային իրավիճակի վրա։ Լուրը գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը այս հայտարարությունն արվել է առողջապահութան նախարարի պաշտոնակատար Դմիտրի Պինևիչի հետ հանդիպման ժամանակ։ Լուկաշենկոն ասել է, որ կորոնավիրուսը դեռ ոչ մի տեղ «չի գնացել»:
«Ճիշտ է, Աստված դեռ ողորմած է մեր հանդեպ, բայց վիրուսի երկրորդ ալիքը չի անցել, ինչպես և Եվրոպայում: Բայց ես պետք է ասեմ, ինչ մարդիկ փողոցում են, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ կա»,- ասել է նախագահը:
Նա հույս է հայտնել, որ իրավիճակը չի լինի ավելի վատ, քան ներկայում է: «Աստված տա, որ այն մնա նույնը, ինչ առկա մակարդակը», - նշել է Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանրապետությունը հաղթահարելու է վարակի տարածումը:
«Մենք կկարողանանք հաղթահարել դա, սա նույն խնդիրը չէ, որը կար մարտ և ապրիլ ամիսներին», - հայտնել է նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվան նոտա է հանձնել Բելառուսին՝ իր օդային տարածքը խախտելու համար
- Բելառուսի ընդդիմությունը քննադատում է ցույցերում բանակի ներգրավվումը
- Կրեմլը մտավախություններ ունի Բելառուսում արտաքին միջամտության վերաբերյալ