Իրանը հրապարակել է Թեհրանում կործանված ինքնաթիռի սև արկղերի տվյալները
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակեպությունը հրապարակել է հունվարին Թեհրանում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի սև արկղերի տվյալները: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Օգոստոսի 23-ին Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Թորաջ Դեքխանին հայտնել է, որ օդային միջադեպերի կապակցությամբ տեխնիկական և փորձագիտական տվյալների հրապարակումն ընդունված պրակտիկա չէ, և այդ ամենը պետք է հրապարակվի անկախ զեկույցում․ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է հրապարակել այդ տեղեկատվությունը՝ լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։
Կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ սև արկղերի ձայնագրությունը դադարել է 06:14:56-ին՝ այն պահին, երբ պայթել է հրթիռը, իսկ մինչ այդ թռիչքի պայմանները նորմալ էին։
Նրա խոսքով՝ սև արկղը ձայնագրել է օդաչուների խցում բոլոր ձայները 19 վայրկյանի ընթացքում հրռիթի պայթյունից հետո։ Նա հավելել է, որ անձնակազմը տեղյակ էր արտասովոր իրավիճակի մասին և մինչև վերջին վայրկյանը փորձում էր ղեկավարել ինքնաթիռը։
Դեքխանին հավելել է, որ թռիչքի ինստրուկտորը խոստովանել է, որ երկու ռեակտիվ շարժիչներն աշխատել են պայթյունից մի քանի վայրկյան անց։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռը։ Զոհվել են բոլոր ուղևորներն ու ողջ անձնակազմը։ Ինքնաթիռի ուղևորները հիմնականում Իրանի և Կանադայի քաղաքացիներ էին։
Ավելի ուշ Իրանը խոստովանել է, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռի հարվածի հետևանքով՝ մարդկային սխալի պատճառով։
Ինքնաթիռի սև արկղերն ուղարկվել էին Ֆրանսիա փորձաքննության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան