Գերմանիան խոսել է Նավալնիի հնարավոր թունավորման մասին
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը «որոշ աստիճանով է հավանական»: «Reuters» գործակալությանը Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի տված այս գնահատականը փոխանցում է «Լենտա ռու»-ն:
Գերմանիայի կառավարությունում նաև նշել են, որ Նավալնին այժմ անձնական պաշտպանության կարիք ունի: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինը պետք է սպասի բժիշկների ավելի շատ տեղեկություններին, քանի որ գործում դեռ շատ հիմնախնդիրներ կան:
Ավելի վաղ հաղորդել էին, որ Բեռլինի «Շարիտ» կլինիկան, որտեղ Նավալնին հոսպիտալացվել է, արգելել է լրագրողների մուտքը: Հիվանդանոցի ղեկավարության որոշումը պայմանավորված է լրագրողների պահվածքով, որը դժվարություններ է առաջացրել աշխատակիցների և այցելուների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին